News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանն արգելել է համբուրգերները՝ կլիմատիկ արտակարգ դրության դեմ պայքարի հարցով ջանքերի շրջանակում:

Համալսարանում հայտարարել են, որ սեպտեմբերից տավարի մսից պատրաստված բոլոր արտադրանքները կհանվեն վաճառքից, քանի որ մինչ 2025թ. կազմակերպությունը փորձում է դառնալ ածխածնային-չեզոք:

Ուսանողները նաեւ կբախվեն ջրի շշի եւ մեկանգամյա օգտագործման պլաստիկե բաժակների 10 տոկոսանոց հարկի հետ:

Պրոֆեսոր Ֆրենսիս Քորների խոսքով՝ աշխատակիցներն ու ուսանողները հոգ են տանում շրջակա միջավայրի մասին եւ կլիմատիկ արտակարգ դրության մասին հայտարարությունները «դատարակ խոսքեր չեն»: Այդ քայլն աջակցել է Գոլդսմիթսի ուսանողական միությունը:

Տավարի մսի արգելքից եւ 10 պենսի չափով հարկից բացի, ծրագրվում է ավելի շատ արեւային պանելներ տեղադրել New Cross  քոլեջի տարածքում եւ անցնել 100 տոկոսանոց մաքուր էներգիայի:

Գոլդսմիթսն ամեն տարի մոտ 3,7 մլն կգ ածխածին է արտանետում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ