News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Իլոն Մասկն աջակցել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Էնդրյու Յանին, որը ցանկանում է պարտադիր հիմնական եկամուտ սահմանել բոլոր ամերիկացիների համար: Յանի շանսերը նվազագույն են, սակայն դա չի մտահոգում Մասկին, հաղորդում է HighTech+-ը:

«Ես աջակցում եմ Յանին: Նա կդառնա մեր առաջին բացահայտ գոթ-նախագահը: Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է»,- Twitter-ում գրել է Մասկը:

Գոթ-նախագահը զվարճալի արտահայտություն է, որն արել է Յանը ապրիլին հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ հիշել է, որ երիտասարդ տարիքում տարված էր հակամշակույթով:

Մասկն աջակցում է նրա գաղափարը, որը Յանն անվանում է Freedom Dividend: Էնդրյուի հաշվարկներով՝ յուրաքանչյուրն ամսական 1000 դոլար կստանա ներկայիս հատուկ ծրագրերի փոխարեն, եւ դա այդքան թանկ չէ, որքան կարծում են վատատեսները: Յանն ասում է, որ ծրագիրը կարել է ֆինանսավորել նորարարական ընկերությունների համար նոր հարկերի հաշվին:

Մասկը Twitter-ում բանավեճի ժամանակ ասել է, որ նման քաղաքականությունն անհրաժեշտ է:

Business Insider-ը հիշեցնում է, որ նախորդ նախագահական քարոզարշավի ժամանակ Մասկն աջակցում էր Հիլարի Քլինթոնին, սակայն Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո ընդունեց նրա՝ բիզնեսի հարցով խորհրդատվական խորհրդին միանալու առաջարկը: Կես տարի անց Մասկը սկանդալով հեռացավ խորհրդից, երբ Թրամփը հերթական անգամ հայտարարեց, որ ոչ մի գլոբալ տաքացում գոյություն չունի: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ