News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղսագրվում է մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների կատարումը, այդ թվում՝ հատուկջոկատայինի սպանությունը: Երեքշաբթի Բիշքեկում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Ղրղզստանի գլխավոր դատախազության վարչության պետ Զամիր Բեյշեկեեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Աթամբաեւին հանձնվել է ծանուցում մի քանի առանձնապես ծանր հանցագործություններին մասնակցության մեջ կասկածվելու մասին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ պետության նախկին ղեկավարին մեղսագրվում են՝ իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ բռնության կիրառում, զանգվածային անկարգությունների կազմակերպում, սպանություններ, սպանության փորձեր, իրավապահ մարմինների աշխատակցի սպանություն եւ պատանդառության կազմակերպում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ