News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի ավելի քան 300 չվերթ է չեղարկվել Հոնկոնգի միջազգային օդանավակայանում, որը   զանգվածային բողոքի ակցիաների պատճառով խափանումներով է  աշխատում, հայտնում է South China Morning Post-ը:

Երկուշաբթի սրահներում հազարավոր ցուցարարներ էին կուտակվել՝ ստիպելով օդանավակայանի ղեկավարությանը չեղարկել բոլոր մեկնող երեկոյան չվերթները:

Նախատեսվում էր աշխատանքը կարգավորել երեքշաբթի առավոտյան, բայց դեռ չի հաջողվել անել այդ:

Մասնավորապես, տասնյակ չվերթներ չեղյալ է հայտարարել տեղական խոշորագույն Cathay Pacific ավիաընկերությունը: Երեքշաբթի հոնկոնգյան ֆոնդային բորսայում նրա բաժնետոմսերի արժեքը նվազել է 4,3 տոկոսով:

Ժամանման սրահում բողոքի ակցիան սկսվել է ուրբաթ եւ պետք է շարունակվեր 3 օր:

Սակայն նրա մասնակցիները որոշել են միջազգային օդանավակայան վերադառնալ էլ ավելի մեծ թվով այն լուրերից հետո, որ կիրակի ոստիկանը պատահաբար դուրս է հանել ակտիվիստ կնոջ աչքը՝ ցույցը ցրելու ժամանակ կրակելով տրավմատիկ զենքից:

Տեղական հեռուստաալիքները հայտնում են, որ ցուցարարների կուտակում է նկատվում ոչ միայն ժամանման, այլ մեկնելու սրահում: Ավելի վաղ օդանավակայանի աշխատակազմը զգուշացրել էր, որ մեկնելու սրահում գրանցման սեղաններին կկարողանան մոտենալ միայն տոմսեր ունեցող ուղեւորները:

Ավելի քան 2 ամիս առաջ Հոնկոնգում մեկնարկել են զանգվածային բողոքի ակցիաներ տեղական իշխանությունների նախաձեռնած օրինագծի դեմ, որի նպատակադրվել է կարգավորել Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը ՝ անձանց դատական  հետապնդման համար, որոնք կասկածվում են Չինաստանի օրենքները խախտելու մեջ կամ հետախուզվում են:

Հասարակության  ճնշման ներքո տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Քերի Լամը օրինագիծը հանել էր օրակարգից, բայց դա չէր դադարեցրել հակակառավարական բողոքների ալիքը:

Կիրակի քաղաքի տարբեր շրջաններում հերթական չթույլատրված հակակառավարական ցույցերն անցկացվեցին:

Երեկոյան իրավապահները արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ էին կիրառել: 40 մարդ վիրավորվել էր: Ցուցարարները ոստիկանությանը մեղադրում են ավելորդ դաժանության մեջ եւ նոր խոշոր ակցիաներով են սպառնում, այդ թվում օդանավակայանում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ