News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հնագետների խումբը Պելոպոննես թերակղզում Նեմեա քաղաքի մոտակայքում միկենյան քաղաքակրթության հնագույն գերեզմանատան վայրում 2 չթալանված դամբարան են հայտնաբերել, որոնք ավելի քան 3 հազար տարեկան են, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Հունաստանի մշակույթի եւ սպորտի նախարարությանը:

Գերատեսչության  խոսքով՝ 2 քարե դամբարանները, որոնք պատկանում են միկենյան ժամանակաշրջանին (մ.թ.ա. մոտավորապես 1400 – 1200թթ.), հայտնաբերվել են սիստեմատիկ պեղումների ընթացքում, որոնք անցկացնում է Կորինֆիայի շրջանի հնությունների տեսչությունը:

Դամբարաններից մեկը ծածկված է եղել տանիքով, այնտեղ գտնվել է 14 մարդու մնացորդներ: Երկրորդ դամբարանը տանիք չի ունեցել, այն, ամենայն հավանականությամբ , փլուզվել է միկենյան ժամանակաշրջանում:

Երկու գմբեթավոր դամբարաններում կավե ամաններ եւ արձաններ են հայտնաբերվել, ինչպես նաեւ տարբեր մանր իրեր, օրինակ՝ կոճակներ: Այդ գտածոները վկայում են վաղ միկենյան ժամանակաշրջանի (մ.թ.ա. մոտավորապես 1600-1400թթ.) հարուստ հուղարկավորությունների մասին: Այդուհանդերձ, այդ 2 դամբարանները հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ տվյալ շրջանի պատմական էվոլյուցիան եւ դրա կապը պալատական համակարգի հետ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ