News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի օդանավակայանների ղեկավարները ծախսերը օպտիմալացնելու միջոց են գտել: Անվտանգության մակարդակը նրանքբարձրացնելու են հենց զբոսաշրջիկների հաշվին: Արդեն այս աշնանը հանգստացողների համար գոյություն ունեցող վճարները կավելանան, ինչպես նաեւ կներդրվեն նորերը,  հաղորդում է  «Վեստնիկ ԱԹՈՌ»-ը:

Եգիպտոսի ավիացոին իշխանությունները ընդունել են որոշումներ, որոնք բումերանգի նման կանդրադառնան ավիատոմսերի արժեքի վրա: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերին 5 դոլարով  կբարձրանա թռիչքի հարկը: Հիշեցնենք, որ այն գանձվում է եգիպտական օդանավակայաններից կանոնավոր եւ չաթերային չվերթներով մեկնող բոլոր ուղեւորներից: Ներկայումս  հարկի աժեքը կազմում է 20 դոլար: Բացի այդ, եւ դա եւս մեկ նորարարություն է, պետք է վճարումներ կատարեն նաեւ նրանք, ովքեր ճանապարհորդում են ներքին չվերթներով: Շատ չէ, յուրաքանչյուրն ընդամենը 5 դոլար:Եվ սա միակ գումարային բեռը չէ: Աշնանը հյուրերից գումար կգանձեն եգիպտական օդանավակայաններում անվտանգության ընթացակարգերի եւ համակարգերի մշակման եւ ներդրման համար:

Յուրաքանրյուր ուղեւորից գումարը կկազմի 2 դոլար: Շարմ էլ Շեյխ ժամանողներից 2 անգամ ավելի շատ կգանձեն՝ 4 դոլար: Դեռեւս պարզ չէ ավիացիոն անվտանգության համար գանձման ընթացակարգը: Ամենայն հավանականությամբ, կընտրեն ամենապարզ տարբերակը, այն կներառեն ավիատոմսում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ