News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկայումս միջազգային արբիտրաժային դատարանների վարույթներում են գտնվում երեք հայցեր ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Այս քանակը կավելանա, եթե Կառավարությունը շարունակի չստեղծել նպաստավոր պայմաններ եւ չտրամադրել բարենպաստ իրավական ռեժիմ, որը կարող է ապահովել օտարերկրյա ներդրողների իրավունքները, օրինական շահերը եւ գույքի պաշտպանությունը։

Կառավարության ներկայիս վարած քաղաքականությունը հանգեցնելու է մի շարք այլ վեճերի` Սանիտեք, Լիդիան եւ այլն։ Այս ներդրումային վեճերը հիմնականում քննվում են Ներդրմանն առնչվող վեճերի լուծման միջազգային կենտրոնի միջոցով («ICSID»), որը գտնվում է Վաշինգտոնում, իսկ հայցերը ներկայացվում են միջազգային համաձայնագրերի շրջանակներում։ Հայաստանը վավերացրել է մոտ 50 ներդրումների խրախուսման ու պաշտպանության համաձայնագրեր։

Այդ օտարերկրյա ներդրողները ունեն նյութական, ներառյալ՝ բաց թողնված օգուտի փոխհատուցման իրավունք, որոնք հասցվել են Հայաստանի պետական մարմինների կողմից, ինչպես նաեւ ներդրողի կամ օտարերկրյա ներդրումներով ընկերության նկատմամբ պետական մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով:

Ներկայումս ներդրողներին պատճառած վնասի կամ կորուստի փոխհատուցման չափերը միջինում կազմում են մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Լիդիանի դեպքում այն կարող է հասնել մինչեւ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Հարց է ծագում, իսկ ինչու Կառավարության սխալ քաղաքականության արդյունքում օտարերկրյա ներդրողին հասցված վնասը պետք է փոխհատուցվի հարկատուների հաշվին։ Ավելին, Կառավարությունը գումարներ է հատկացնում պետական բյուջեից վարձելու միջազգային գրասենյակներ, որոնք ապահովում են արբիտրաժային ներկայացուցչություններ։

Կամ այլ օրինակ` Քաղաքապետարանի ոչ պրոֆեսիոնալ գործունեության արդյունքում խախտվում են Սանիտեքի ներդրողների իրավունքները։ Փաստացի այսօր Քաղաքապետարանը եւ այլ պետական մարմիններ ձեռնարկում են այնպիսի միջոցներ, որոնք հավասարազոր են բռնագրավման (expropriation)։ Ավելին, Լիդիանի դեպքում Կառավարությունը չի կարողանում ապահովել ներդրողի նկատմամբ արդար ու անաչառ վերաբերմունք` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ինչպես նաեւ տրամադրել լիարժեք պաշտպանություն եւ անվտանգություն:

Կարեւոր է նաեւ ընդգծել ՀՀ արդարադատության նախարության անգործունեությունը` թե՛ բարենպաստ իրավական ռեժիմի ստեղծման եւ թե՛ գործող վեճերի արդյունավետ կառավարման ուղղություններում։ Ցավոք, ներկայումս նախարարությունը լծված է միայն «առաջարկելու» այնպիսի «բարեփոխումներ», որոնք թե՛ հակասում են իրավունքի գերակայության սկզբունքին (ՍԴ դատավորների հետ կապված վերջին առաջարկվող փոփոխությունը) եւ թե՛ սպասարկելու մի շարք անձանց շահեր։

Կառավարությունը անհապաղ պետք է ձեռնարկի միջոցառումներ՝ բանակցելու օտարերկրյա ներդրողների հետ՝ վեճերը լուծելու «խաղաղ» եղանակով եւ ներդնելու վեճերի կառավարման արդյունավետ համակարգ։ Ավելին, ՀՀ արդարադատության նախարությունը վերջապես պետք է ստանձնի քաղաքականություն մշակող մարմնի դերը եւ մշակի նոր օտարերկրա ներդրումների պաշտպանության եւ խրախուսման մասին նախագիծ։

Սարգիս Գրիգորյան, GPARTNERS իրավաբանական ընկերություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ