News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնագիտության դոկտոր Գեորգիոս Կուտսուֆլակիսի ղեկավարությամբ թիմն Էգեյան ծովում հունիսի 15-29-ը ստորջրյա աշխատանքներ է իրականացրել եւ 5 նավաբեկության հետքեր հայտնաբերել, հաղորդում է Nat- geo-ն: 

Հետազոտողները 45 մ խորությունից մոտ 400 կգ կշռող խարիսխի բեկոր են հայտնաբերել: Այդ ժամանակաշրջանում նավաշինության տեխնիկական հնարավորությունները թույլ էին տալիս հույներին 35 մ երկարությունից եւ 8 մ լայնությունից ոչ մեծ նավեր կառուցել, սակայն հայտնաբերված նավն իր չափերով գերազանցել է այդ չափանիշները:

5 խորտակված նավերից բացի, հայտնաբերվել են 4 այլ նավաբեկության հետքեր: Դրանք եղել են մ.թ.ա. II եւ I դարերի առեւտրային նավեր, ինչպես նաեւ մ.թ. II  դարի նավեր, որոնք ընթացել են Կոս կղզուց եւ Կնիդ քաղաքից: Դրանք դեռեւս կուսումնասիրվեն:

Հետազոտությունների ընթացքում իրականացվել է 57 խմբային սուզում, ինչպես նաեւ ծովային հատակում 92-ժամյա աշխատանքներ: Գիտնականները չեն կորցնում հույսը, որ կհայտնաբերեն խորտակված նավի կորպուսի բեկորները՝ չնայած նրան, որ դրանցից գրեթե ոչինչ չի մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ