Նախնական հաշվարկներով ՝ «Սանիթեք» ընկերությունը պետությանը պարտք է 500 մլն դրամ: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ պետք է սպասել հետաքննության վերջնական արդյունքներին եւ միայն դրանից հետո մտածել վնասը վերականգնելու միջոցների մասին:

Հովհաննիսյանը շեշտեց, որ ընկերությունը աղբի տեղափոխումը  ներկայացրել է որպես բեռնափոխադրման գործունեություն, մինչդեռ տարածքների սանիտարական մաքրումը կամ ձնամաքրման աշխատանքները հարկվում են  ավելացված արժեքի հարկով:

«Սակայն մենք կարծում ենք, որ աղբի տեղափոխությունը պետք է համարել հենց աղբահանության մաս: Բացի այդ, աղբի տեղափոխման ընկերության գործունեությունը չի համապապատասխանում բեռնափոխադրման չափանիշներին», - ասաց նա:

Պաշտոնյան հավելեց, որ ընկերությունը պարտքեր ունի նաեւ բնապահպնական հարկի վճարման մասով, սակայն պետք է սպասել  քրեական գործի ավարտին եւ հետո արդեն ամփոփել արդյունքները:

Նշենք, որ նոր իշախնությունների եւ արտասահմանյան «Սանիթեք» ընկերության կոնֆլիկտի հետեւանքով մայրաքաղաքը ամիսներով թաղված է աղբի մեջ: