News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Տոկոսային հարաբերությամբ  2019 թվականի 7 ամիսների ընթացքում ավելի շատ խախտումներ են հայտնաբերվել, քան 2018 թվականին, չնայած նրան, որ 2018 թվականի 7 ամիսների ընթացքում ավելի շատ միջոցներ են ձեռնարկվել: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ 2019 թվականի 7 ամիսների ընթացքում «անօրինական ձեռնարկատիրական գործունեություն» հոդվածով արձանագրվել է 126 խախտում, որոնց հիման վրա կազմվել է 89 ակտ, իսկ տուգանքների ընդհանուր գումարը կազմել է մոտ 47.9 միլիոն դրամ:

 «Առանց համապատասխան լիցենզիայի գործունեության մասին հոդվածով հայտնաբերվել է ավելի քան 30 դեպք, դրանցից 20-ի վերաբերյալ  կազմվել են ակտեր, իսկ  այդ տեսակի իրավախախտման համար պատճառված վնասի ընդհանուր գումարը կազմել է 21,5 միլիոն դրամ:

Առանց անհրաժեշտ փաստաթղթերի կամ դրանց խախտմամբ ապրանքներ առաքելու կամ տեղափոխելու գործունեության մասին հոդվածի համաձայն՝ հայտնաբերվել է 458 դեպք, 361 դեպքերով կազմվել են ակտեր, իսկ տուգանքների չափը կազմել է 306 միլիոն դրամ: Մնացած բոլոր դեպքերով քննություն է ընթանում», - ասաց նա:

Պաշտոնյան նշեց, որ ԵՏՄ շրջանակներում գործունեության  հետ կապված խախտումները,  կապված են հաշվետվության փաստաթղթերի կազմման ժամանակ չարաշահումների հետ, երբ տնտեսվարող սուբյեկտները  ապրանքների ներմուծման ժամանակ նշում են ակնհայտ ցածր գին` ավելի քիչ հարկեր վճարելու համար, եւ  խախտումների մեծ մասը գրանցվում է Ռուսաստանից ռեզիդենտ ընկերությունների կամ ՌԴ հետ կապված  ընկերությունների  դեպքում, ինչի  կապակցությամբ սերտ համագործակցություն  է իրականացվում ռուս գործընկերների հետ:

«Ավելի քիչ հարկեր վճարելու ձգտում է նկատվում նաեւ այլ ոլորտներում, օրինակ՝ ահատ ձեռներեցի կողմից վարձու աշխատողին ձեւակերպելիս: Նույն նպատակն են հետապնդում ընկերությունները, որոնք ձգտում են խոշոր ձեռնարկությունը բաժանել մանրերի այն նպատակով, որպեսզի խուսափեն լրացուցիչ հարկերի վճարումից: Այս խնդրի լուծման համար ՊԵԿ-ն օրինագիծ է պատրաստում, որը թույլ կտա պայքարել նման երեւույթի դեմ»,- շեշտեց Էդվարդ Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ ապահովագրական ընկերությունների դեմ քրեական գործերի շրջանակում, որոնք 2018 թվականին հարուցվել էին միջնորդավորված ծառայությունների տրամադրման կանոնների խախտման հետ կապված, վերականգնվել է 138 մլն դրամ, իսկ որոշ գործերով քննությունը դեռ շարունակվում է:

Պաշտոնյան հավաստիացրեց, որ ՊԵԿ-ն բոլոր ընկերություններին նույն կերպ է վերաբերվում, իսկ այս կամ այն կազմակերպության կողմից նախկին ոճով գործունեություն իրականացնելու փորձի դեպքում համապատասխան ձեւով է արձագանքում:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ փուլում է Գյումրիում նոր մաքսատան կառուցման նախագիծը, նա պարզաբանեց, որ Կառավարությունն ընդհանուր նախատեսել է 2,2 մլրդ դրամ եւ 966 մլն դրամն արդեն հատկացվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստեղծված իրավիճակը խճճված է, ունի բազմաթիվ շերտեր. Լիլիթ Մակունցը՝ Ամուլսարի մասին
Վստահ եմ, որ եթե Կառավարությունը կայացնի Ամուլսարը շահագործելու որոշում, ապա այն լինելու է վերը նշված սկզբունքների հիման վրա...
Մեր նպատակն է, որ ոչ թե մենք փող աշխատենք, այլ դուք փող աշխատեք Փաշինյանը՝ գործարարներին
Մենք տեսանք, որ կառավարության հռչակած երեք առաջնահերթությունների մասով էլ Կոտայքի մարզում որոշակի զարգացում կար…
Ծնունդով իրանցի քաղաքացիներին բանկերը վարկ չեն տալիս. գործարարը աջակցություն խնդրեց Փաշինյանից
Բանկերը մասնավոր ընկերություններ են, նրանք ունեն նաեւ օտարերկրյա բաժնետերեր, ու մանավանդ վարկ տալու-չտալու գործում կառավարություն չի կարող միջամտել...
Այս տարի Աբովյանում կհիմնվի եւս մեկ խոշոր ադամանդագործական ընկերություն. Կոտայքի մարզպետ
Մշակվող ադամանդի հումքը ներմուծվում է, իսկ արտադրված ադամանդն…
Ցավոք, շատ դեպքերում մենք կորցնում ենք ռացիոնալությունը. Նիկոլ Փաշինյան
Նա հաջողություն մաղթեց ֆորումի մասնակիցներին եւ ասաց, որ մեծ ուշադրությամբ կլսեն ներդրողներին` որպեսզի պարզեն…
«Ներդրողներին չպետք է նստեցնենք աջակցության վրա». Նիկոլ Փաշինյանը` Կոտայքում
Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ…
Ֆոտոռեպորտաժներ