News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի առաջին փոխնախագահին, պետության ղեկավարի կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում ծառայությունների համար պարգեւատրել է Բարեկամության շքանշանով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պետական պարգեւներով պարգեւատրման մասին հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում:

 «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման գործում  ծառայությունների համար Բարեկամության շքանշանով պարգեւատրել Մեհրիբան Արիֆի Ալիեւային՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացուն», - ասվում է  փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ