News
Լրահոս
News
Շաբաթ
Օգոստոս 08
USD
485
EUR
573.17
RUB
6.58
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի հարցով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներգրավված է գաղտնի երկկողմանի երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ավելի վաղ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից, դեռեւս չպարզված հանգամանքերում, մարտական դիրքը լքել է զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ իր կարծիքով՝ զինծառայողը աշխարհագրորեն մոլորվել է։

Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։

Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեմ պնդել, որ իրականում 400 հա տարածքը բանակը ետ վերցնի՝ առավելությունը տալով մեր զինվորների կյանքին. Սերժ Սարգսյան
Այո, անկասկած սա հաղթանակ էր՝ հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ...
Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը. Քուվեյթում ՀՀ դեսպան
Ադրբեջանը շարունակում է Սիրիայից ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ...
Հայաստանն ի զորու է դառնալ մեր տարածաշրջանում խաղաղության երաշխավոր. «Ժառանգություն»
Բազմաբևեռ դարձող աշխարհակարգում Հայաստանը պետք է վերահաստատի իր դաշնակցությունն այն պետությունների հետ, որոնց շահերն առկա են մեր նալիքի...
Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է. Տիգրան Աբրահամյան
Հակառակորդի օդուժի՝սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու...
Ընդդիմադիր գործիչը խիստ քննադատություն է հնչեցրել ՀՀ իշխանությունների՝ Ղարաբաղի մասով քաղաքականության կապակցությամբ
ՀՀԿ ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ խաղաղության մասին պետք է ոչ թե խոսել, այլ՝ պարտադրել․․․
Չի լինելու երբեւէ զիջում, չի լինելու չբալանսավորված լուծում. Մենք ասում ենք՝ ստատուս եւ անվտանգություն. ԱԳ նախարար
Երկու տարվա ընթացքում մենք իրականում այդ գործառույթները իրականացրել ենք, եւ այս շրջանում մեզ համար ձեւավորվել է երեք աշխատանքային ուղղություն...
Ամենաշատ