Գյումրիում մաքսակետի շինարարությունը կիրականացնի «Պոդմոսկովյե» ՓԲԸ-ն: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Հարցին՝ արդյոք Գյումրիի ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայրը հանդես է եկել պատվիրատու թե ոչ, պաշտոնյան ասաց, որ չգիտի, թե ով է կանգնած այդ ընկերության հետեւում:
Նշենք, որ ԶԼՄ տվյալներով, «Պոդմոսկովյե» ՓԲԸ-ն ընտրվել է ՊԵԿ կողմից, իսկ մրցույթ չի անցկացվել: