News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մի խումբ ամերիկացի գիտնականների հաջողվել է վերստեղծել Եգիպտոսի կայսրուհի Կլեոպատրայի սիրելի օծանելիքի բույրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ The Times-ի վրա հղումով:

Ստացված բույրի բաղադրատոմսը Հավայան համալսարանի մասնագետների թիմի բազմամյա աշխատանքի արդյունք է դարձել: 10 տարվա ընթացքում հնագետները պեղումներ են իրականացրել Կահիրեից դեպի հյուսիս գտնվեղ Թելլ-էլ-Թիմայ տեղանքում: Այդտեղ է գտնվել Տմուիտ անվանմամբ հին եգիպտական քաղաքը, որը հիմնադրել են մ.թ.ա. 4500թ.: Հենց այդ վայրն է համարվում հնության երկու առավել տարածված բույերի հայրենիքը՝ մենդեզիանական եւ մետոպիանական:

«Դա Հնագույն աշխարհի ամենաթանկ օծանելիքն էր»,- նշում է պրոֆեսոր Ռոբերտ Լիթթմանը Հավայան համալսարանից: Դեռեւս 2012 թվականին մասնագետները կառույց էին հայտնաբերել, որը, ամենայն հավանականությամբ, ծառայել է որպես օծանելիքների պատրաստման ֆաբրիկա մ.թ.ա. 300թ.: Շենքում գիտնականները հատուկ մեկուսախուց են հայտնաբերել, որտեղ տարբեր նյութերի մնացորդներով ապակե շշեր են գտնվել: Չնայած նրան, որ անոթները որեւէ հոտ չեն պահպանել, քիմիական անալիզի արդյունքները փորձագետներին թույլ են տվել սահմանել այդ բաղադրիչների կազմությունը:

Եգիպտական պարֆյումի հարցով գերմանացի մասնագետների օգնությամբ գիտնականներին հաջողվել է վերստեղծել բուրմունքը հին եգիպտական տեքստերի ֆորմուլայով: Որպես հիմք օգտագործվել է բուսախեժը, որը հավաքվել է Աֆրիկյան եղջյուր եւ Արաբական թերակզիներում աճող ծառերից: Մասնագետները դրան ավելացրել են հիլ, ձիթայուղ եւ դարչին: Ստացված խառնուրդն ավելի խիտ եւ կպչուն է եղել՝ համեմատած ժամանակակից օծանելիքների հետ, սակայն, միեւնույն ժամանակ, այն թունդ բույր է ունեցել, ինչի շնորհիվ բույրն առավել կայուն է դարձել:

«Ինչ հաճելի է զգալ օծանելիքի բույրը, որը չեն զգացել 2 հազար տարի: Ավելին, այն օգտագործել է հենց ինքը՝ Կլեոպատրան»,- նշում է պրոֆեսորը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ