News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է BBC-ի հայտնի հրապարակման վերաբերյալ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնբեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ հաղորդումն ուսումնասիրման փուլում է։

Հիշեցնենք, որ օգսոստոսի 7–ին BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: Ըստ BBC–ի ձեռք բերած փասթաթղթերի՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ, ինչը սակայն գործի նախաքննության ընթացքում հերքվել է։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը Մարտի մեկին Սահմանադրական կարգը տապալելու գործով ունի վկայի դատավարական կարգավիճակ։ «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը երեկ հայտնեց, որ հրապարակավ ստանձնած իրենց հանձնառությանը համապատասխան՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել BBC-ի հայտնի հրապարակման, ինչպես նաև դրան հաջորդած՝ հայտնի ցուցմունքի ամբողջական հրապարակման առնչությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ