News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Գինեվետ համայնքում տեղի ունեցած վիճաբանություն ավարտվել է դանակահարությամբ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից։

Արարատի մարզի Նոր ուղի գյուղում հուղարկավորության ժամանակ անչափահասը ծաղկեպսակ բռնելու վերաբերյալ խոսակցություն է ունեցել տեղի բնակիչների հետ։ 2019թ. փետրվարի 11-ի՝ ժամը 17։00-ի սահմաններում, նրա համագյուղացի Հայկ Մուրադյանը որոշել է հետագա հնարավոր վեճը կանխելու համար անձամբ զրուցել բնակիչների հետ եւ իր հետ տարել է նաեւ անչափահաս տղային։

Նույն օրը՝ երեկոյան, անչափահասի հայրը՝ Արտյոմ Մկրտչյանը,  բարկացել է այն մտքից, որ Հայկ Մուրադյանն առանց իր իմացության, որդուն տարել է Նոր Ուղի եւ լուծել նրա խնդիրները։ Այնուհետեւ նույն օրը, ժամը 20:30-ի սահմաններում, Արտյոմ Մկրտչյանը Արարատի մարզի Գինեվետ գյուղի Կոմիտասի անվան փողոցում հանդիպել է Հայկ Մուրադյանին եւ նշված հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Հայկ Մուրադյանն իր մոտ եղած դանակով, դիտավորությամբ 4 անգամ հարվածներ է հասցրել Արտյոմ Մկրտչյանի մարմնի տարբեր հատվածներին։

Հայկ Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Հայկ Մուրադյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։ Գործը ուղարկվել է դատարան և մակագրվել  Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Պետրոսյանին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նորաբաց գյուղում հրդեհից ջերմահարվել է 120 պտղատու ծառ և 80 խաղողի վազ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ․․․․
Ճամբարակի անտառտնտեսությունում յուրացվել է 27 մլն դրամից ավելի գումար․ ոստիկանության նոր բացահայտումը
Գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման…
Մսամթերքի խանութի դիմաց ածելիով մի քանի անգամ կտրել է դաստակը
Ստեփանակերտի Մաշտոց փողոցում տեղակայված «Էլիտ գրուպ»…
Հարկադրաբար կանգնեցվել է մեքենան. վարորդը եղել է ոչ սթափ, նա չի ենթարկվել ոստիկաններին. պարզաբանում
Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել տեսանյութի վերաբերյալ, թե ոստիկանները Հերացու փողոցում քաղաքացիների են ծեծել…
Միհրան Պողոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը լրացվել է. նա մեղադրվում է նաեւ փողերի լվացման մեջ
Մասնավորապես, Մ. Պողոսյանի եւ «Քեթրին Գրուպ» ՍՊ ընկերության միջեւ 11.05.2015թ.-ին կնքված ձեւական պայմանագրի համաձայն՝ Մ. Պողոսյանը ֆինանսական ժամանակավոր օգնություն տրամադրելու անվան տակ...
Կոլումբիայի ՌԾՈւ-ն 500 մլն դոլար արժողությամբ 8 տոննա կոկաին է առգրավել
Թմրանյութերը գտնվել են կիսաընկղմված սուզանավակում...
Ֆոտոռեպորտաժներ