News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 13-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-թուրքմենական երկկողմ օրակարգին առնչվող հարցեր, մասնավորապես՝ էներգետիկայի եւ առեւտրատնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման հեռանկարները։

Զրուցակիցները նաեւ անդրադարձել են հայկական պատվիրակության՝ տարբեր գերատեսչությունների փոխնախարարների մակարդակով Թուրքմենստան կատարելիք առաջիկա այցի մանրամասներին, որը տեղի է ունենալու հայկական կողմի բարձր մակարդակի այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ