News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Առողջապահական ապահովագրություն «Արփա» պահպանվող լանդշաֆտի աշխատակազմին

Կովկասի բնության հիմնադրամը (CNF) հերթական աջակցությունն է ստացել: Այս մասին հայտնում են CNF-ի գրասենյակից։ CNF-ի կողմից կառույցի աշխատակիցների առողջապահական ապահովագրության ամբողջական ֆինանսավորում է սկսվում, որը կազմում է 640.000 դրամ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արփա» պահպանվող լանդշաֆտը Կովկասի բնության հիմնադրամի կողմից ստացել էր 13 միլիոն 841 հազար դրամի երկրորդ փոխանցումը, իսկ առաջինը եղել էր տարեսկզբին՝ 14 միլիոն 350 հազար դրամի չափով: CNF-ի կողմից իրականացվող բոլոր աշխատանքներն ուղղված են Հայաստանի եզակի բնության պահպանությանը: Կառույցն արդեն 10 տարի շարունակում է աջակցությունը բնության հատուկ պահպանվող տարածքներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար:

Տպել
Ֆոտոռեպորտաժներ