News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնը խորհրդակցում է իր դաշնակիցների հետ  Ասիայում միջին հեռահարության հրթիռներ տեղակայելու ծրագրերի շուրջ: Այս մասին հայտարարել է Զենքի վերահսկման եւ  միջազգային անվտանգության հարցերով  պետդեպարտամենտի տեղակալ Անդրեա Թոմփսոնը, հայտնում է AP-ն:

Վաշինգտոնը հայտարարել է, որ ծրագրում է հրթիռներ տեղակայել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՄՓՀՀՊ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո:

Թոմփսոնը նշել է, որ կառավարությունները կորոշեն ՝ նման հրթիռներ տեղակայել, թե ոչ:

«Սա ինքնիշխան որոշում է, որը պետք է ընդունեն  այդ կառավարությունների ղեկավարները: Տարածաշրջանում ընդունված ցանկացած որոշում կկայացվի մեր դաշնակիցների հետ խորհրդակցության միջոցով. սա ԱՄՆ-ի միակողմանի որոշումը չէ», - ասել է նա:

ԱՄՆ-ն  փոխադարձ պաշտպանության վերաբերյալ պայմանագրեր ունի  Ճապոնիայի, Հարավային Կորեայի եւ Ավստրալիայի հետ, այդ երկրները համարվում են հրթիռային բազայի ստեղծման հիմնական թեկնածուներ, չնայած Պեկինը զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը նման որոշում կկայացնի, բախվելու է տնտեսական բոյկոտի կամ պատժամիջոցների տեսքով հետեւանքների:

 

 

Չնայած ՄՓՀՀՊ-ից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը կասկածի տակ դրեց սպառազինությունների վերահսկման պայամնագրերի ապագան, Թոմփսոնն ասել է, որ «այս քայլը դրական արձագանք է առաջացրել ամբողջ աշխարհում  գործընկերների եւ դաշնակիցների մոտ, ընդ որում ոչ միայն Հնդկա-Խաղաղօվկիասնոսյան տարածաշրջանի կապակցությամբ, այլեւ ՆԱՏՕ-ի մեր գործընկերների»:

Ըստ նրա, Վաշինգտոնը հուսով է, որ Պեկինը կմիանա ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ քննարկումներին միջուկային զենքի սահմանափակման մասին պայմանագրով այն ժամանակ, երբ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի  2021-ին: Չինաստանը հայտարարել է, որ մտադիր չէ այդպիսի եռակողմ բանակցությունների մասնակցել:

«Պատասխանատու խաղացող լինելու համար թափանցիկություն եւ պատասխանատվություն է անհրաժեշտ: Դրա համար մենք նաեւ Չինաստանին ենք կոչ անում նստել բանակցային սեղանի շուրջ», - ասել է Թոմփսոնը:

 «Դա պահանջում է աշխարհը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ