News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Յանդեքս տաքսի»-ն արձագանքել է տաքսու մեջ կորցրած հեռախոսի դեպքի մասին NEWS.am-ի հրապարակումը:

Հայաստանում «Յանդեքս տաքսիի» տարածաշրջանային ղեկավար Ավետիս Գասպարյանը դեպքի առնչությամբ հայտնել է ընկերության տեսակետը.

«Ուրախ ենք, որ սմարթֆոնը վերադարձել է տիրոջը։ Մենք իսկապես ջանացինք օգտակար լինել այդ հարցում։ Այդուհանդերձ, պետք է նկատել, որ ընդհանուր առմամբ զանգերի կենտրոնները, ինչպես Երևանում, այնպես էլ աշխարհի մյուս քաղաքներում, նախատեսված են բացառապես հեռախոսազանգով պատվերներ գրանցելու համար և որևէ պատասխանատվություն չեն կրում նմանօրինակ դեպքերում։ Ավելին՝ նման իրավիճակում օգնության լծակ էլ չունեն։ Փոխարենը մենք հորդորում ենք մեր օգտատերերին հավելվածի միջոցով կապ հաստատել Աջակցության կենտրոնի հետ կամ գրել այն էլեկտրոնային հասցեից, որը կցված է այդ հաշվին։ Այսպես ձեր հարցումը կամ գանգատը կհասնի հենց հասցեատիրոջը։ Նման իրավիճակներում, երբ, օրինակ, կորցրել եք սմարթֆոնը, շատ կարևոր է, որ ձեր էլեկտրոնային հասցեն կցված լինի Yandex.Taxi հավելվածին։

Որպեսզի մենք կարողանանք մանրամասներ տրամադրել վարորդի մասին կամ կապ հաստատել նրա հետ, մենք պետք է, նախ, նույնականացնենք ձեզ՝ վստահ լինելով, որ ձեր անձնական տվյալները որևէ մեկի կողմից չարամտորեն չեն օգտագործվում։ Եվ քանի որ մենք, բացի հեռախոսահամարից, օգտատիրոջ մասին որևէ այլ տեղեկատվություն չենք պահանջում, մեզ հետ հնարավոր է կապ հաստատել Yandex.Taxi հավելվածի միջոցով, որը կցված է ձեր հեռախոսահամարին կամ գրելով այն էլեկտրոնային հասցեին, որը կցված է հավելվածին։ Ըստ էության, եթե դուք կորցրել եք հեռախոսը, չեք կարող մեզ հետ կապ հաստատել հեռախոսահամարին կցված հավելվածով։ Այսինքն՝ միակ և ամենաարագ տարբերակը հավելվածին կցված էլեկտրոնային հասցեից մեզ գրելն է։ Մյուս՝ ոչ այնքան արագ տարբերակը ձեր SIM քարտը վերականգնելն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Երեւանում «BMW»-ն բախվել է բենզալցակայանի մոտ գտնվող ցանկապատին, ապա պատին. վարորդը հեռացել է դեպքի վայրից
Վթարի փաստով նույն բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է վերջինս վթարի ենթարկվել...
Ախուրյանի ոստիկանները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու դեպքեր են բացահայտել
Մարտի 20-ին՝ ժամը 17-ին, Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում թմրանյութ պահելու...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու ԱԺԲ-ի այլ անդամների բնակարանները
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի...
Ճապոնիայում մահացել է հինգերորդ մարդը, ով կարմիր բրինձ պարունակող սննդային հավելումներ է ընդունել
Եվս 100 մարդ, ովքեր կոջի կարմիր բրնձի հավելումներ են ընդունել, հոսպիտալացվել են...
Ամենաշատ