News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եգիպտոս հանգստի մեկնած ՀՀ քաղաքացիները հերթական խնդրի առաջ են կանգնել։ NEWS.am–ին ահազանգած քաղաքացիները հայտնեցին, որ 10 օրով հանգստի մեկնած երեք ընտանիքներ Շարմ  Էլ Շեյխում պարզել են, որ հյուրանոցում իրենց համար միայն 6 օրվա համար է տեղ ամրագրված և վստահ չեն՝ հետադարձ թռիչք ունեն, թե ոչ:

NEWS.am–ի հետ զրույցում Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներից Անահիտ Սերոբյանը հայտնեց, որ տուրիստական փաթեթները ամրագրել են «Info travel» տուրիստական գործակալությունում։

«Մենք 10 օրվա համար ենք վճարել, բայց երեկ հյուրանոցում ասացին, որ միայն 6 օրվա համար է վճարված, երեկվանից դրսում ենք, հյուրանոցներում ազատ տեղ չկա, երեք ընտանիք ենք՝ 10 հոգով, մեզ հետ մանկահասակ երեխաներ կան»,– ասաց մեր զրուցակիցը։

Սերոբյանի խոսքով՝  հետադարձ թռիչքը նախատեսված է օգոստոսի 17–ին, սակայն մինչ այդ հայտնի չէ, թե ինչպես է լուծվելու իրենց կեցության հարցը։

««Info travel» ընկերության տնօրեն Նոյեմ Շահինյանը երեկվանից տարբեր պատճառաբանություններ է բերում, իբր հյուրանոց են փնտրում,  ասում է՝ կգանք ձեր հետևից, բայց  չեն գալիս։ Հիմա մենք կասկածներ ունենք՝ ամսի 17–ի համար մեր տոմսերը նախապես ամրագրված են, թե՞ ոչ։ 

«Info travel» ընկերությունից NEWS.am–ին հայտնեցին, որ խնդիրը կապված է Շարմ  Էլ Շեյխի հյուրանոցի հետ և հավաստիացրեցին, որ խնդիրն արդեն հարթվել է։ Տուրիստական գործակալության տնօրեն  Նոյեմ Շահինյանի հետ կապ հաստատել  չհաջողվեց։ 

Հիշեցնենք, որ հուլիսին էլ  Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման արդյունքում ՀՀ հարյուրավոր քաղաքացիներ մնացել էին Հուրգադայում:  Հուրգադա–Երևան թռիչքը չէր կայացել, քանի հայաստանյան տուրօպերատորը ավիափոխադրողին չի վճարել չվերթի համար: Կառավարության որոշմամբ՝ քաղաքացիների տեղափոխումն իրականացվեց պետական միջոցների հաշվին, իսկ ուղևորափոխադրում իրականացրած «Էյ Ընդ Ար տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից առերևույթ խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ