News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երգիչ Արման Հովհաննիսյանի համերգի տոմսերը հասանելի են եղել ALL.ME (MЕ) թոքենի՝ all.me հարթակի թվային արժույթի միջոցով:

Համերգը, որի ինֆորմացիոն գործընկերն էր all.me թվային հարթակը, տեղի ունեցավ օգոստոսի 9-ին Երևանում՝ Dvin Music Hall-ում: 

Առաջին անգամ ME թոքենի միջոցով հասանելի են եղել Երևանում կայացած A'Studio համերգի տոմսերը: All.me-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արթուր Վարդանովի խոսքով՝ հարթակի առաջին փորձը բավականին հաջող ստացվեց և մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այդ ժամանակ ME թոքենի միջոցով վաճառվել է 90 տոմս:

Այս անգամ օգտատերերն ավելի ակտիվ էին meMarket առեւտրային հարթակում, որտեղ  վաճառված տոմսերի քանակը հասավ 250-ի: Տոմսերը հասանելի էին նաև այլ տոմսարկղերում և օնլայն վաճառքի կայքերում: 

Թողարկման պահից սկսած թոքենի սրընթաց գնի աճը պայմանավորված է էկո համակարգով, որում այն գործում է, այսինքն՝ all.me թվային հարթակով: Հայեցակարգը հիմնված է «հարթակ-բիզնես-սպառող» ցանցի շրջանակում փոխշահավետ գործընկերային հարաբերությունների կառուցման վրա:

all.me-ն թվային էկոհամակարգ է, որը բաղկացած է սոցիալական ցանցից (meNetwork), առևտրային հարթակից (meMarket) եւ վճարային համակարգից (mePay): Յուրօրինակ բիզնես մոդելն օգտատերերին թույլ է տալիս հաղորդակցվել միմյանց հետ, կարդալ հետաքրքիր նյութեր եւ վարձատրվել meNetwork-ի արժույթի միջոցով: Պլատֆորմը գովազդային եկամուտների 50%-ը կիսում է օգտատերերի հետ: 

meMarket - ի գործարկմամբ, բոլոր all.me-ի օգտատերերը կարող են անմիջապես իրենց լրահոսից տարբեր ապրանքներ գնել և վաճառել, պարզապես տեղադրելով իրենց էջում, իսկ և վաճառողների վարկանիշը կախված է օգտատերերի մեկնաբանություններից և գնահատականից: Հնարավոր է նաև ապրանքի վերաբերյալ հարցեր ուղղել վաճառողներին:

ME-ն կիրառվում է նաեւ all.me սոց ցանցի սահմաններից դուրս, որպես կրիպտոարժույթ: Առաջին՝թոքենն արդեն հնարավոր է փոխանակել BTC-ի կամ USDT-ի հետ: Երկրորդ՝ թոքենն ունի լիկվիդայնության շատ գործոններ, ինչը կարեւոր է ինչպես ներդրողների, այնպես էլ այն տնօրինող սովորական օգտատերերի համար:

Նշենք, որ տոմսերի ձեռքբերումը, որի արժեքը որոշվել է դրամով, իրականացվել է МЕ թվային ակտիվի հետ փոխանակումով ` հավաստացնելով իր սեփականատերերի իրավունքները all.me հարթակի ծառայություններում:

Հետևեք մեզ all.me  սոցցանցում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դադիվանքի հոգևոր գործառույթները չեն փոխվել, միակ խնդիրն ուխտավորների բացակայությունն է․ Արցախի թեմի առաջնորդ
Ամեն շաբաթ, կիրակի օրերին ուխտավորներին ցուցակագրում էինք․․․․
Շվեդիայի իշխանությունները կարող են փակել COVID-19-ի դեմ պայքարում կանոնները խախտած ռեստորաններն ու ակումբները
Ստոկհոլմը Շվեդիայի առավել տուժած քաղաքներից է, որտեղ գրանցվել է COVID-19-ի հետեւանքով մահացության դեպքերի ավելի քան կեսը…
Հայտնի են այն արտիստները, ովքեր ելույթ կունենան Երևան–Լոս–Անջելես մեծ համերգի ժամանակ (ֆոտո)
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած պանդեմիան անդառնալի մարդկային կորուստների պատճառ դարձավ...
Առաջին անգամ աշխարհում. VR տեխնոլոգիաներով համերգ՝ 40 հայ արտիստների մասնակցությամբ՝ Երևանից և Լոս Անջելեսից (ֆոտո)
Այն արտիստները, ովքեր գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան Dvin Music Hall-ում...
Ստեփանակերտում ախտահանել են շուկաները
Այսպես՝ «Բնակարանային շահագործման տնտեսություն» ՓԲԸ կողմից քլորի լուծույթով…
all.me թվային ցանցը սոցցանցը վերածել է դեպի օգտատերը կողմնորոշված բիզնես մոդելի (ֆոտո)
all.me ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը թեմատիկ նստաշրջանի խոսնակներից մեկն էր, որը նվիրված էր բլոքչեյն հայեցակարգին եւ թվային ակտիվներին...
Ամենաշատ