News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն հետաձգել է չինական որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի կիառումը մինչեւ դեկտեմբերի կեսը, հայտնում է The Hill-ը:

ԱՄՆ առեւտրային ներկայացուցչի գրասենյակը (USTR) հայտարարել է, որ մինչև դեկտեմբերի 15-ը հետաձգելու է «բջջային հեռախոսների, նոութբուքերի, խաղային վահանակների, որոշ խաղալիքների, համակարգչային մոնիտորների եւ կոշիկների ու հագուստի որոշ տեսակների» ներմուծման սակագները:

Գործակալությունը նաեւ հայտնել է, որ ցուցակից կհեռացվի չինական ապրանքների որոշակի քանակություն, որոնց նկատմամբ  սեպտեմբերի 1-ից 10 տոկոսանոց սակագին կգործի: Այդ ապրանքների ամբողջական ցանկը կհրապարակվի ավելի ուշ:

Սպիտակ տան որոշումը՝ նեղացնելու մաքսատուրքի մասշտաբը եւ որոշ չափով թուլացնելու Պեկինի հետ սրվող առեւտրային պատերազմի հարվածը, ընդունվել է  համաշխարհային տնտեսության վիճակի վերաբերյալ մի քանի շաբաթ խորացող մտահոգությունից հետո:

Bank of America-ի, Goldman Sachs-ի եւMoody's Analytics-ի տնտեսագետներն անցյալ շաբաթ զգուշացրել էին տնտեսական հետընթացի վտանգների մասին:

Անցյալ շաբաթ հրապարակված տվյալների համաձայն ՝ Բրիտանիայի տնտեսությունը 2012-ից հետո առաջին անգամ կրճատվել է երկրորդ եռամսյակում, մինչդեռ Չինաստանում աճը դանդաղել է՝ հասնելով գրեթե երեք տասնամյակում ամենացածր մակարդակին:

ԱՄՆ ձեռնարկատերերն ու ֆերմերները օգնության համար դիմել են Թրամփին  Չինաստանի հետ առեւտրային պատերազմի լարվածության եւ աճող ծախսերի կապակցությամբ, որը սկսվել է 2018 թվականի հուլիսին: Ռիթեյլերները նախազգուշացրել են, որ բազմաթիվ սպառողական ապրանքների նոր սակագները հետագայում կարող են գործազրկության, խանութների փակման եւ գների բարձրացման հանգեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ