News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պենտագոնում վստահեցնում են, որ ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով Վաշինգտոնի եւ Անկարայի տարաձայնությունները չեն սահմանափակել Ինջիրլիկ ռազմաբազայից ամերիկյան օպերացիաները: Այս մասին հայտարարել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեֆրի Հարիգյանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տվյալ պահին որեւէ մտահոգություն չկա, թե ինչ-որ ազդեցություն կարող է լինել Ինջիրլիկ ռազմաբազայից օպերացիայի վրա: Անկեղծ ասած՝ ես ակնկալում եմ իրավիճակի շտկում՝ հասկանալով, որ կլինեն որոշակի համապարփակ, առավել լայն քաղաքական հարցեր, որոնցով կզբաղվեն այդ մակարդակում։ Իսկ մեր մակարդակում, զինվորականների մակարդակում շատ մոտ հարաբերություններ են մեր թուրք գործընկերների հետ, եւ ես որեւէ փոփոխություն չեմ կանխատեսում այդ հարցում»,- ասել է Հարիգյանը:

Պենտագոնում կարծում են, որ Թուրքիայի հետ ռազմական կապերը մնում են չափազանց ամուր՝ չնայած տարաձայնություններին:

«Այժմ մենք շարունակում ենք մեր ուշադրությունը կենտրոնացնել Թուրքիայի հետ մեր ռազմական կապերի վրա: Թուրքիայի ռազմաօդային ուժերը նախկին պես մասշտաբային աջակցություն են տրամադրում»,- հավելել է գեներալը:   

Հուլիսի վերջին Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն զգուշացրել էր, որ Անկարան պատրաստ է դիմել պատասխան միջոցների, եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանի Ս-400-երի գնման պատճառով: Ընդ որում, նա  չէր բացառել, որ Անկարան կարող է որոշակի քայլեր կատարել Ինջիրլիկում: Այդ ռազմական օբյեկտը մեծ նշանակություն ունի ԱՄՆ օպերացիաների համար ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլ նաեւ Եվրոպայում: Այդտեղ է տեղակայված ԱՄՆ տակտիկական միջուկային զենքը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ