News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 21
USD
475.94
EUR
528.1
RUB
7.2
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը


Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երեւում է՝ ինչպես են Ավստրալիայում ձյան վրայով կենգուրուներ վազում: BBC-ի հաղորդմամբ՝ Ավստրալիայի հարավ-արեւելյան 3 նահանգներում ձյուն է տեղացել, ինչը երկրի համար հազվադեպ երեւույթ է: Տեսանյութը հրապարակել է Twitter-ի օգտատերերից մեկը:

Օդերեւութաբաններն ասում են, որ Ավստրալիայում վերջին տարիների ամենացուրտ եղանակն է գրանցվել:

Կանբերրայում առաջին անգամ ֆուտբոլային հանդիպումը տեղի է ունեցել ձյան վրա: Ձյան տեղումների պատճառով  մի շարք չվերթներ են չեղարկվել, էլեկտրականությունն անջատվել է երկրի հարավում մոտ 10 000 տներում:

Անցած տարի Ավստրալիան բախվել էր էքստրեմալ բնական երեւույթների հետ, ներառյալ՝ ջրհեղեղներ, անտառային հրդեհներ եւ ցիկլոններ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ