News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները Հոնկոնգի հետ սահմանին զորքեր են կենտրոնացնում:

«Մեր հետախուզությունը տեղեկացել է, որ չինական կառավարությունը զորքեր է կենտրոնացնում Հոնկոնգի հետ սահմանի մոտ: Բոլորը պետք է հանգիստ եւ զգույշ լինեն»,- գրել է նա Twitter-ում:

Նա նաեւ վրդովմունք է հայտնել, որ ԱՄՆ-ին մեղադրում են Հոնկոնգում ցույցեր կազմակերպելու համար.

«Շատերը Հոնկոնգում ծագած խնդիրների համար մեղադրում են Միացյալ Նահանգներին: Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ»:

Հիշեցնենք, որ ավելի քան 2 ամիս առաջ Հոնկոնգում զանգվածային ցույցեր են սկսվել՝ կապված իշխանությունների նախաձեռնած օրինագծի հետ, որը հստակեցնում է Չինաստանի օրենքների խախտման համար կասկածվող կամ հետախուզվող անձանց Հոնկոնգից Չինաստան արտահանձնման մեխանիզմը:

Հանրության ճնշման ներքո՝ տեղական իշխանությունների ղեկավար Քերրի Լամն օրակարգից հանել է օրինագիծը, սակայն դա չի կանգնեցրել բողոքի ալիքը:

Օգոստոսի 11-ին տարբեր շրջաններում կրկին հակակառավարական չարտոնված ցույցեր են տեղի ունեցել: Ոստիկաններն առանձին դեպքերում ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ եւ ռեզինե փամփուշտներ են կիրառել: 40 մարդ վնասվածք է ստացել: Ցուցարարները ոստիկաններին մեղադրում են ավելորդ դաժանության համար եւ պատրաստվում են նոր խոշոր ակցիաներ կազմակերպել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ