News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Բաբայան-Արայիկ Հարությունյան համագործակցության արարի խաղարկումից հետո նոր ֆիգուր է մտնում արցախյան նախընտրա­կան ասպարեզ: 

Երեկ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հայտարարեց առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին մասնակցելու հավանականության մասին: 

Արցախյան մեր աղբյուրնե­րի փոխանցմամբ՝ հենց Բաբայան-Հարությունյան հանդիպումն է պարարտ հող ստեղծել, որ նոր խաղացողներ գործուղվեն դաշտ: 

Ավելին՝ ըստ որոշ տեղեկությունների, Մայիլյանը Երեւանից դրական ազդակներ է ստացել առաջադրվելու հա­մար: 

Ասում են՝ տետ ա տետ հանդիպումից հետո թե´ Սամվել Բաբայանը, թե´ Արայիկ Հարությունյա­նը ՀՀ իշխանությունների մոտ կասկածներ են առաջացրել, որ ցանկացած պահի կարող են գնալ գործարքի, ու պահուստային թեկնածուի անհրաժեշտություն կա: Հատկապես, որ Մայիլյանը կա­րող է արժանանալ նաեւ գործող նախագահ Բակո Սահակյանի աջակցությանը եւ շանս ունի իր կողմը գրավել Հարությունյան-Բաբայան հանդի­պումից հիասթափված էլեկտորատին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ