News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը չեղարկել է հոկտեմբերի 6-ին իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոյի մասնակցությամբ համերգը ՝ նրա դեմ ոտնձգությունների մասին ներկայացված մեղադրանքներից հետո: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է երեքշաբթի օպերայի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Համերգի չեղարկման մասին որոշումն ընդունվել է սեքսուալ ոտնձգությունների մասին վերջերս հնչած բազմաթիվ մեղադրանքներից հետո: Թեեւ նշված դեպքերը տեղի չեն ունեցել Սան Ֆրանցիսկոյի օպերայում, ընկերությունը չի կարող այդ արտիստին ներկայացնել Ռազմական հուշահամալիրային օպերային թատրոնի բեմում», - նշվում է հայտարարությունում:

Ավելի վաղ Ֆիլադելֆիայի Սիմֆոնիկ նվագախումբը հետ էր կանչել սեպտեմբերի 18-ին նախատեսված համերգի մասնակցության հրավերը:

8 երգիչներ եւ մեկ պարուհի Associated Press-ին (AP) ասել էին, որ իրենք սկսած 80-ականներից տարբեր ժամանակաշրջաններում Դոմինգոյի կողմից սեռական ոտնձգությունների են ենթարկվել: Երեք կանայք ասել են, որ Դոմինգոն փորձել է համբուրել իրենց: Զրուցակիցներից մեկը պնդում է, որ երգիչը ձեռքը կիսաշրջազգեստի տակ է մտցրել: Նշված դեպքերն իբրեւ թե տեղի են ունեցել նաեւ  ԱՄՆ տարածքում:

Երկուշաբթի AP-ում հրապարակված նյութւոմ մոտ 30 երգչուհիներ, պարողներ, երաժիշտներ եւ թատրոնի այլ աշխատակցիներ ասել են, որ Դոմինգոն իրենց ներկայությամբ համառ հետաքրքրություն է ցուցաբերել երիտասարդ կանանց նկատմամբ եւ իրեն անվայել պահել:

78-ամյա Դոմինգոն գործակալության միջոցով տարածված հայտարարությունում նշել էր, որ «իրենց անունները չբացահայտած անձանց կողմից 30 տարվա վաղեմության մեղադրանքերը չափազանց մտահոգիչ են»: Երգիչն ընդգծել էր, որ հարաբերություններ է ունեցել միայն երկկողմ համաձայնությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նորատուս գյուղում բախվել են Lexus-ը եւ ВАЗ 2107-ը․ կա վիրավոր
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․․․
Երևան-Իջևան ճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր շրջվել է եւ բռնկվել․ 3 հոգի հոսպիտալացվել է (ֆոտո)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ․․․․
«Միլպետն ասաց՝ ստից է անում». Շատինում մահացած 32-ամյա կնոջ հարազատները մանրամասներ են պատմում
Մահացած 32-ամյա կնոջ ամուսինը` Արտյոմ Վարդանյանը, պատմեց, որ օրեր առաջ…
Արագածոտնի մարզում Toyota-ն և Nissan-ը բախվել են իրար եւ հայտնվել դաշտում․ կա վիրավոր (ֆոտո)
Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն․․․
Կոտայքի մարզում Volkswagen Touareg-ը բախվել է պատին․ երեք հոգի հոսպիտալացվել է (ֆոտո)
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում․․․
ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ է մնում «վաֆլի» գծանշումների արդյունավետությանը գնահատական տալուց
Վարորդների խոսքով՝ նպատակին չեն հասել...
Ֆոտոռեպորտաժներ