News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային եւ մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հանրային կապերի բաժինից NEWS.am-ին հայտնում են, որ բողոքների համաձայն՝ հաճախ դիմում-բողոք ներկայացրած անձը տեղեկացված չի լինում իր բողոքի վերաբերյալ կայացված որոշման բովանդակությանը, ինչն առաջացնում է բողոքը բավարարված լինելու ակնկալիք։ Մինչդեռ, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից, իսկ դիմում-բողոք բերած անձին այն տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Պատշաճ վարչարարության իրավունքի եւ որոշակիության սկզբունքի երաշխավորման նպատակով Պաշտպանի կողմից առաջարկվել է բողոքարկման հանձնաժողովում հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում նաեւ նախատեսել կայացրած որոշման հրապարակման փուլ եւ սահմանել, որ բողոքարկման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Բացի այդ, բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության բարձրացման նպատակով, առաջարկվել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման օրինակով սահմանել նաեւ գանգատարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման պահանջ, ինչի արդյունքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության եւ անաչառության մակարդակը, եւ, դրանով պայմանավորված, նաեւ հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։

Բողոքարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման դեպքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության եւ անաչառության մակարդակը, եւ, դրանով պայմանավորված, նաեւ հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։ Առաջարկություններն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ