News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

 

Նախկին Ջամու եւ Քաշմիր նահանգում Հնդկաստանի կառավարության կողմից սահմանված սահմանափակումները մասամբ չեղարկվել են: Այս մասին չորեքշաբթի  հայտնել է տեղական ոստիկանության պետ Մունիր Խանը, հայտնում է NDTV հեռուստաալիքը:

«Ջամու եւ Քաշմիրում հասարակական կարգի պահպանությունը լիովին վերահսկվում է: Դպրոցները եւ մյուս հաստատություններն աշխատում են նորմալ ռեժիմով», - տեղեկացրել է Խանը:

Սահմանափակումների չեղարկումն առաջին հերթին կազդի Ջամու քաղաքի վրա, սակայն «Քաշմիրի հովտում որոշ սահմանափակող միջոցներ խաղաղության ապահովման համար ուժի մեջ կմնան», - ասել է նա:

Ավելի վաղ տարածաշրջանում լրացուցիչ ավելի քան 8 հազար զինծառայող էր բերվել: Իշխանություններն անջատել էին բջջային կապը, համացանցը եւ մալուխային ցանցերը, ինչպես նաեւ պարետային ժամ մտցրել: Ոստիկանությունը կալանավորել էր մի շարք հայտնի քաղաքական գործիչների:

Օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել էր  Ջամու եւ Քաշմիր նահանգը վերացնելու եւ այդ տարածաշրջանում երկու միութենական տարածքներ (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունք ունեն, քան նահանգը) ստեղծելու մասին: Այդ նպատակով խորհրդարանը հաստատել էր  Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր տալիս:

Մինչ Հնդկաստանի Սահմանադրությունում կատարված փոփոխությունները այս նահանգը հատուկ ինքնավարություն ուներ: Մասնավորապես, կենտրոնական կառավարության կողմից ընդունված բոլոր օրենքները (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի եւ այլ ոլորտներին վերաբերող) պետք է հավանություն ստանային նահանգի ասամբլեայի կողմից: Հնդկաստանի այլ շրջանների բնակիչներն այդտեղ հողատարածք գնելու իրավունք չունեին: Նահանգն ուներ սեփական դրոշը, մի շարք այլ առվելություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ