News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.57
EUR
524.89
RUB
7.4
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը քաղաքացիական գործեր քննող դատարանում այսուհետ կներկայացնի փաստաբան Անահիտ Սարգսյանը։ Այս մասին հայտնի դարձավ Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի գործով այսօրվա դատական նիստում։ Նշենք, որ քաղաքացիական գործով Խաչատուրովի շահերը դատարանում ներկայացնում էր Գրիգոր Բեքմեզյանը, որը, սակայն վերջերս ԱԺ–ի կողմից ընտրվեց ԲԴԽ անդամ՝ դադարելով զբաղվել փաստաբանական գործունեությամբ։ Նրա փոխարեն Յուրի Խաչատուրովը լիազորել էր Անահիտ Սարգսյանին, որպեսզի վերջինս իր անունից դատարանում ներկայացնի իր շահերը։

Խաչատուրովի ներկայացուցիչը հայտարարեց, որ ծանոթացել է գործի նյութերին։

Նշենք, որ Յուրի Խաչատուրովը դեռևս 2018թ. օգոստոսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Ստեփան Գրիգորյանի կողմից իր պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջներով։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն իր մամլո ասուլիսներից մեկում անդրադարձել էր 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասին՝ ասելով, թե որոշ գեներալներ չեն եղել իրենց տեղում, կարճ ժամանակում չեն եկել աշխատավայր, ինչպես նաև՝ մեղադրանքներ էր հնչեցրել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որոշ տարածքներ վաճառվել են ՀՀ գեներալների՝ այդ թվում Յուրի Խաչատուրովի կողմից:

Պատասխանող Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը առարկել է ներկայացված հայցի դեմ՝ կարծիք հայտնելով, որ ասուլիսի ընթացքում Գրիգորյանի կողմից արված արտահայտությունները չեն կարող համարվել զրպարտիչ, քանի որ դրանք ընդհանուր են և վերաբերելի չեն կոնկրետ անձի։

Խաչատուրովի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանի խոսքով, սակայն սովորական ունկնդիրը, լսելով Ստեփան Գրիգորյանի խոսքը, կարող է միանգամից հասկանալ, որ այդ հայտարարությունն ուղղված է Յուրի Խաչատուրովին, այսինքն քննադատության թիրախը Յուրի Խաչատուրովն է։

Սարգսյանը նշեց, որ իրենք համաձայն չեն հայցվոր կողմի այն պնդմանը, թե Գրիգորյանի արտահայտությունները ընդհանրական բնույթի են։

Հայցվորի ներկայացուցչի խոսքով՝  Ստեփան Գրիգորյանի կողմից ներկայացված տեղեկությունները ոչ միայն արատավորում են հերոսական ուղի անցած, հայկական բանակի կայացման գործում զգալի ավանդ ունեցող գեներալ–գնդապետի պատիվն ու արժանապատվությունը, այլև բանակի հեղինակությունը։

Ըստ Սարգսյանի՝  պատասխանողը չի ձեռնարկել այնպիսի միջոցներ, որպեսզի իր կողմից արված արտահայտությունները կապվեն հանրային շահով։

«Նա իր ունեցած տվյալները ստուգելու համար կարող էր հարցումներ ուղարկել Յուրի Խաչատուրովին, ԶՈՒ գլխավոր շտաբին, այսիքն հիմնավորեր, որ ձեռնարկվել են այնպիսի բավարար միջոցներ, որը հնարավորություն կտար պատասխանողին հիմնավորել, որ դա պայմանավորված է հանրային շահով»,–ասաց նա։

Այսպիսով հայցվոր կողմը համարեց, որ հայցապահանջը հիմնավոր է և խնդրեց  դատարանին բավարերել այն։

Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվել է 2018թ. նոյեմբերի 2-ին։ Նա մեղադրվում է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանասարյանի կողմից 9–ամյա տղային վրաերթի ենթարկելու մասին մայրը հաղորդում է տվել. երեխային դատաբժշկի ուղեգիր կտան
9–ամյա երեխայի մայրը այսօր՝ հոկտեմբերի 15–ին հաղորդում է ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին...
Ինչու՞ ԲԿ–ները ոստիկանությանը չեն հայտնել, որ 9–ամյա երեխան վնասվածք է ստացել վրաերթի հետևանքով
«Մեր ամբուլատոր քարտում մայրը գրել է, որ բակում խաղալիս երեխան ոտքը ոլորել է...»
Արտաշատի դպրոցում երեխաները թունավորվել են այսօր առաքված սննդամթերքից. ՔԿ–ում քրեական գործ է հարուցվել
«Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ...
Բաշինջաղյան, Լենինգրադյան փողոցների բակերում կայանված մեքենաներից կատարված հափշտակությունները բացահայտվել են
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին...
Դավիթ Սանասարյանը շորթման հետ կապված հաղորդում չի ներկայացրել դատախազություն
Փոխարենը դատախազությունը Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունները...
Թունավորման ախտանիշներով Արտաշատի թիվ 5 դպրոցից 23 երեխա տեղափոխվել են հիվանդանոց
Պարզվել է, որ երեխաները կերել են Ա/Ձ Անահիտ Վարդանյանի կողմից մատակարարված նրբերշիկով պիցցա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ