News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է կենդանիների եւ բույսերի անհետացող տեսակների պահպանման համար Օրենքի իրականացմանն ուղղված նոր կանոնների սահմանման մասին: Այս մասին ասվում է երկրի առեւտրի եւ ներքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:  

Փոփոխությունների էությունը

Նորարարությունները դաշնային իշխանություններին թույլ են տալիս կրճատել արգելոցների տարածքը: Բացի այդ, օրենքի 45-ամյա պատմության մեջ առաջին անգամ բացահայտվել են սպառնալիքի տակ գտնվող տեսակների պահպանության համար բյուջետային ծախսերը: Նոր կանոնները կազդեն նաեւ անհետացող տեսակների ցուցակում կենդանիների հետագա ներառման մասին որոշումների ընդունման վրա: Փոփոխությունները նաեւ կդյուրացնեն տվյալ ցուցակից տեսակների բացառումը:

Արգելոցների կրճատում

Նոր կանոնները կսահմանափակեն արգելոցների տարածքները, որոնք նախատեսված են անհետացող տեսակների վերականգնման համար: Այժմ այն տարածքները, որտեղ այդ տեսակները չեն զբաղեցնում, սակայն կարող են հետագայում օգտագործվել պոպուլյացիայի վերականգնման համար, չեն համարվի արգելոց: Նման որոշումը թույլ կտա դրանցում նավթի եւ գազի հանքավայրերի մշակում անցկացնել՝ նշում է The Washington Post-ը:

Հանրության արձագանքը

Հանրապետականները ողջունել են նոր փոփոխոթյունները, եւ, ինչպես գրում է թերթը, նրանք պնդում են, որ անհետացող տեսսակների պոպուլյացիայի վերականգնումը շատ ժամանակ է պահանջում: Ցուցակում գտնվող ավելի քան 1,9 հազար տեսակներից միայն 47-ն է վերականգնվել: Այժմ այդ ցուցակում են մոտ 1,2 հազար կենդանիների տեսակներ եւ 700 բույսեր: Ընդ որում, 18 տեսակ, ներառյալ՝ կուղխ եւ սապատավոր դելֆին, գտնվում են տվյալ ցուցակում: Եվս 18 տեսակ կարող է բացառվել ցուցակից, քանի որ դրանց պոպուլյացիան զգալիորեն աճել է:

Դեմոկրատներն ու շրջակա միջավայրի պաշտպանները քննադատում են նոր կանոնները: Կալիֆոռնիա եւ Մասաչուսեթս նահանգների գլխավոր դատախազները նորարարությունը հակաօրինական են համարում:  Նրանց խոսքով՝ վարչակազմը խախտել է դաշնային օրենսդրությունը, եւ դրա համար պետք է պատասխանատվության ենթարկվի:

Փորձագետների խոսքով՝ տվյալ քայլը զգալիորեն կբարդացնի բազմաթիվ սպառնալիքներից, այդ թվում կլիմայի փոփոխությունից վայրի բնության պաշտպանությունը:

The Washington Post-ը նշում է, որ կենդանիների եւ բույսերի անհետացող տեսակների պահպանման համար 1973թ. ընդունված Օրենքի շնորհիվ հաջողվել է փրկել սպիտակագլուխ ծովարծվին, միսիսիպյան ալիգատորին, կալիֆոռնիական անգղին, սապատավոր կետին, ամերիկյան լամանտինին եւ գրիզլիին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել