News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 18
USD
475.92
EUR
527.46
RUB
7.22
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Պարսից ծոցի անվտանգությունը կարող են ապահովել տարածաշրջանային տերություններն առանց օտարերկրյա ուժերի ներգրավման: Չորեքշաբթի այս մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Պարսից ծոցի անվտանգության ապահովման համար  օտարերկրյա ուժերի ներգրավման ոչ մի անհրաժեշտություն չկա», - ասվում է նախագահի կայքում հրապարակված հայտարարությունում: Նրա խոսքով՝   «Պարսից ծոցի երկրները երկխոսության եւ համախմբման դեպքում կարող են տարածաշրջանային կայություն պահպանել»:

«ԱՄՆ գործողությունները նրան ոչ մի օգուտ չեն տա», - ընդգծել է Ռոհանին:

Պարսից ծոցի շրջանում իրավիճակը սրվել է այն բանից հտո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհներ: ԱՄՆ-ն միջադեպի պատասխանատու էր համարել Իրանին, նրան աջակցել էին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան: Թեհրանն այս մեղադրանքները հերքել էր:

Հունիսի վերջին ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կոալիցիա է ստեղծում Պարսից ծոցի գոտում ազատ նավագնացության ապահովման նպատակով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ