News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 32-ամյա մի տղամարդ է հիվանդանոց տեղափոխվել:  Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանությն մամուլի ծառայությունից: Ըստ նախնական տվյալների, նրան Ադոնցի փողոցում դանակահարել էին:

Հիվանդանոց մեկնած իրավապահներին տուժողի հետ ցրուցել չհաջողվեց. վիրահատում էին: Անհրաժեշտ էր պարզել, թե Ադոնցի փողոցում ինչ էր կատարվել, ով էր դանակահարողը:

Քրեական հետախույզները տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին և օպերատիվ հարցումների արդյուքնում դեպքից ժամեր անց տեղեկություններ ստացվեցին, որ մեքենայի առուվաճառքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Երևանի Հերցենի փողոցի 23-ամյա մի բնակիչ:

Օգոստոսի 10-ին հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի արդյունքում, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արաբկիրի բաժին: Եվ տվեց ոչ միայն խոստովանական բացատրություն, այլև դանակը, որով տուժողին մարմնական վնասվածք էր պատճառել;

Հանգամանքները պարզվում են:  Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ