News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Առաջին ատյանի դատարանում երբ առաջին անգամ հրապարակային դատավարություն սկսվեց, պաշտպանական կողմի միջնորդությամբ մոտ 1 ժամը դռնփակ ռեժիմում անցկացվեց, որ քննարկվեին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի փաստարկները «Մարտի 1-ի» իրադարձությունների ժամանակ Արցախից իբր զորք բերած լինելու հետ կապված։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Արցախից «Մարտի 1-ի» ժամանակ Երեւան զորք բերելու մասին BBC-ի հրապարակմանը։

«Դռնփակ նիստում մեր փաստարկներն այնպիսին էին, որ դրա հետ համաձայնեց նաեւ դատախազությունը։ Երբ մենք մեր փաստարկները ներկայացրինք, դատախազության մոտ փաստարկ չկար։ Ցավոք, հիմա այդ հարցին չեմ կարող հրապարակային եւ մանրամասն պատասխանել»,–նշեց նա։

Ալումյանը ենթադրում է, որ BBC-ին Դատախազությունից կամ Հատուկ քննչական ծառայությունից են գործի նյութերից որոշ հատվածներ տրամադրվել. «Հիմա լինի դատախազությունից կամ ՀՔԾ–ից ինչ–որ մեկը, չունենալով փաստարկ այս հարցի առնչությամբ, որ կարող է իր անունից հրապարակել,  դիմել է այսպիսի մեթոդների, հեռուստաընկերությանը տվել են նյութերից ընտրված ինչ–որ հատվածներ, որը հավանաբար հնարավորություն է տվել այս ընկերությանը կամայական մեկնաբանություններ անելով այսպիսի ռեպորտաժ հրամցնել հանրությանը, որի մի մասը հետագայում հերքվեց»։

Փաստաբանը հորդորում է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովից հարցնել՝ Արցախից զորք նախագահականում տեղայակվել է, թե չի եղել այս օրերին.

«Այս նյութում նշվում էր, որ Արցախից եկած զորամիավորումը տեղակայվել էր նախագահականում, այսօր շատ լավ հնարվորություն կա դա ճշտելու։ Եթե կարծում եք, որ իրենք ճիշտ են ասում, իսկ մենք սխալ, ապա Հայրապետովը նախագահական նստավայրում ծառայություն էր իրականացնում այն ժամանակ, իրեն հարցրեք եղել է թե չէ, մինչեւ դատարան կհրավիրենք»,–ասաց Ալումյանը։

Նա, հարցի առնչությամբ միայն շեշտում է այն, ինչ հնչել է նաև դատական նիստի ժամանակ. «Արցախի զինված ուժերից ոչ մի զինվոր, որևէ ստորաբաժանում Հայաստան չի մտել այդ օրերին»։   

Փաստաբանը պնդում է՝ քրեական գործի նյութերում չկա որևէ հիմք, որից կարելի է հետևություն անել, որ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) գլխավորած ուժերը եղել են նախագահականում կամ կրակելու հրաման է տրվել. «Քրեական գործի նյութերը հիմք չեն տալիս հետևություն անելու, որ Օգանովսկին և նրա հետ եղած զինվորները իբր թե տեղակայվել են նախագահականում։ Քրեական գործի նյութերում չկա որևէ հիմք եզրակացնելու, որ նա կրակելու հրաման է տվել։ Եթե դա ճիշտ լիներ, ապա պարոն Կարապետյանին պետք է արդեն մեղադրանք առաջադրված լիներ։ Խնդիրն այն  է, որ կամ չեն ուզում կամ չեն կարողանում բացահայտել գոնե մեկ սպանության հանգամանք, բայց ուզում են տպավորություն ստեղծել, որ այդ սպանությունները կառավարական ուժերի կողմի կրակոցից են եղել»։

Նշենք, որ BBC-ի ռուսական ծառայությունը հոդված է հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների եւ «Մարտի 1-ի» դեպքերի մասին։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ ձեռք բերված Հատուկ քննչական ծառայության փաստաթղթերով՝ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ