News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանն ահռելի ներուժ ունի կանեփի բուժական տեսակի արտադրության համար: Օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Արմերիկա» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Ռուբեն Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ իրենց ձեռնարկությունը Հայաստանում առաջինն է պատրաստ սկսել կանեփի հեմպ տեսակի աճեցումն ու վերամշակումը, ընդ որում՝ արտադրությունը մինչեւ միջազգային բարձրության հասցնելու երաշխիքով: «Կանեփի այս տեսակը բաղադրությամբ բացարձակապես չի համապատասխանում այն տեսակին, որից մարիխուանա են ստանում: Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում հեմպի աճեցումն օրինականացված է»,- նշեց նա:

Մկրտչյանը հավելեց, որ նախօրեին իրենք իշխանությունների բանավոր թույլտվությունն են ստացել հեմպի փորձնական աճեցման համար, սակայն գրավոր թույլտվություն դեռեւս չկա: «Համաձայնությունը ձեռք է բերվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներկայացուցիչների հետ: Նախատեսված է հեմպ աճեցնել Դիլիջանում, Վարդենիսում, Սուրենավանում: Ցավոք, թույլտվությունը տվեցին 3 ամիս ավելի ուշ, քան անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի կլիմայական պայմաններում բերքը կարելի է հավաքել սեպտեմբեր-հոկտեմբերին: Արտադրությունը կարող է օգտագործվել բժշկական, կոսմետիկ, տեքստիլ եւ այլ նպատակներով»,- պարզաբանեց տնօրենը:

Ձեռներեցը հավաստիացրեց, որ եթե վերջնական թույլտվություն ստացվի, ապա ներդրումների չափը կհասնի 5-ից մինչեւ 50 մլն դոլարի, իսկ աշխատատեղերի թիվը, հաշվի առնելով արտադրության ճյուղավորվածությունը, մինչեւ 10 հազարի: «Արտադրանքի իրացման խնդիրներ չկան, քանի որ ամբողջ աշխարհում անսահման պահանջարկ կա եւ մշտապես աճում է»,- եզրափակեց նա:

Ընկերության ներկայացուցիչ Իշխան Հովհաննիսյանի խոսքով՝ կանեփի այս տեսակի աճեցումը կօգնի լուծել մեծ թվով բնապահպանական խնդիրներ, քանի որ կարելի է գործնականում դադարեցնել արդյունաբերական նպատակներով անտառահատումը, հողը մաքրել ծանր մետաղներից: «Հեմպից կարելի է ստանալ 4 անգամ ավելի շատ ցելյուլոզա, քան փայտից: Կարելի է այս տեսակի արտադրության ծավալը մեծացնել ջերմոցների հնարավորության օգտագործման դեպքում»,- պարզաբանեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ