News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետը հստակ ձեւակերպել է հայկական կողմի դիրքորոշումը: Ասվածին ավելացնելու ոչ մի բան չկա: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Արցախը Հայաստան է, արդյոք կդառնա՞ գործընթացում ինչ-ինչ փոփոխությունների պատճառ:

«Ամեն ինչ ասվել է Ստեփանակերտում: Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը հաստատել է ասվածը, կարծում եմ՝ հայտարարությունը կրկնելու անհրաժեշտություն չկա: Մեր կողմից խաղաղ գործընթացին առնչվող մոտեցումներից, մեր դիրքորոշումից, բացառապես խաղաղ լուծման մեր հանձնառությունից հեռանալու մտադրություններ չկան»,- նշեց ԱԳ նախարարը:

Ի պատասխան հարցին՝ բանակցային գործընթացում առաջիկա հանդիպումներին առնչվող նորություններ արդյոք կա՞ն, նախարարը հիշեցրեց, որ վերջին հանդիպումը տեղի է ունեցել մոտ 2 ամիս առաջ, ավելի վաղ հանդիպումներ են անցկացվել ապրիլին, մարտին, հունվարին: Նախարարի խոսքով՝ դինամիկան պահպանվում է, նախատեսվում է շարունակություն: Սակայն նախարարը նախընտրեց կոնկրետ ժամկետների մասին չխոսել՝ նշելով, որ սկզբունքորեն կարեւոր է համարում բոլոր կողմերի հետ համաձայնեցնելուց հետո միայն տեղեկացնելու մասին պայմանավորվածությանը հետեւելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի մամուլի խոսնակն արձագանքել է Իլհամ Ալիեւի հայտարարությանը
Ինչ վերաբերվում է Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացին, պարոն Ալիեւի վերջին հայտարարության մեջ հստակ հիշատակված է հարցի չկարգավորման պատճառը…
Ալիեւը հայտարարել է ղարաբաղյան բանակցությունների դադարեցման հնարավորության մասին
«Եթե ​​բանակցություններն առարկայական չլինեն, մենք դրանց չենք մասնակցի․․․
Դավիթ Տոնոյանը Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանւմ գերության մեջ գտնվող անձանց հարցը
Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցերին...
Արցախի ժողովուրդն այլեւս երբեք չի ենթարկվելու այն վտանգներին, որ Արցախի ժողովուրդը տեսել է 90-ականներին. Զ. Մնացականյան
Դրան զուգահեռ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, ազատ ապրելու իրավունքը եղել եւ մնում է մեր գերակա խնդիրներից մեկը...
2020թ. հունվարին Ժնեւի հանդիպումը համապարփակեցնում էր մեր աշխատանքները. Զոհրաբ Մնացականյան
Մեկ ձեռքով կրակել, մյուս ձեռքով բանակցել. նման բանաձեւն արդյունավետ եւ ընդունելի չէ եւ մերժվում է...
Հագեցած օրակարգով հանդիպում եմ ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ. Մասիս Մայիլյան
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի...
Ամենաշատ