News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին եւ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել տարիներ ի վեր կազմակերպության կողմից կատարված աշխատանքի համար եւ կարեւորել Ամերիկայի հայկական համագումարի՝ համահայկական օրակարգի հարցերը բարձրաձայնելուն ուղղված գործունեությունը:

Վան Գրիգորյանը փոխվարչապետին ներկայացրել է կազմակերպության առկա ծրագրերը եւ արդեն իսկ ուրվագծված հետագա քայլերը:

Այնուհետեւ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի զարգացման ռազմավարության առանցքային գաղափարների եւ երկրում նախատեսված բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել