News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 08
USD
485.12
EUR
546.92
RUB
6.72
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը եւ նրա թիկնապահները որպես կասկածյալներ ներգրավված չեն նրա տան գրոհի ժամանակ հատուկջոկատայինի սպանության մեջ: Այս մասին հայտնել է 24.kg գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:

«Քննչական մարմինը պարզել է տղամարդու անձը, ով սպանել է ԱԱՊԿ հատուկ նշանակության «Ալֆա» ջոկատի փոխգնդապետ Ուսենբեկ Նիյազբեկովին: Հայտնի է, որ կասկածյալներ չեն համարվում ո՛չ նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը, ո՛չ նրա թիկնապահները: Նախնական տեղեկություններով՝ Ուսենբեկ Նիյազբեկովին գնադակահարել են իր իսկ ինքնաձիգով: Հայտնի է նաեւ, որ կասկածյալին ձերբակալել են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աթամբաեւը, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ եւ անձեռնմխելիությունից զրկվել է, օգոստոսի 8-ին ձերբակալվել էր Չույսկի մարզի Կոյ-Տաշ գյուղի իր նստավայրում գրեթե մեկ օր տեւած հատուկ գործողության ժամանակ: Օգոստոսի 13-ին Ղրղզստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Աթամբաեւին մեղսագրվում են իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ բռնության կիրառման, զանգվածային անկարգությունների կազմակերպման, սպանությունների, սպանության փորձի, իրավապահ մարմինների աշխատակցի սպանության եւ պատանդառության կազմակերպման հանցարարքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ