News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հիփոթեքային պարտքը գերազանցել է 2008թ. համաշխարհային ճգնաժամի ժամանակների ռեկորդը: Այս մասին ասվում է Նյու Յորքի պահուստային դաշնային բանկի կողմից հրապարակված զեկույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Զեկույցի համաձայն՝ 2019թ. երկրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԱՄՆ-ում հիփոթեքային պարտքն աճել է 162 մլրդ դոլարով եւ կազմել է 9,4 տրիլիոն դոլար: Նախորդ առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի նախաշեմին:

Զեկույցում ասվում է, որ հիփոթեքային վարկի պարտքերը կազմում են ամերիկյան ներքին պարտքի հիմնական մասը, որն այժմ հասնում է 13,9 տրիլիոն դոլարի: Բանկը նշում է, որ 2019թ. երկրորդ եռամսյակում ԱՄՆ-ում ավելացել է վարկային քարտերի եւ ավտոարկերի պարտքն այն դեպքում, երբ կրթության վարկերի պարտքը փոքր-ինչ կրճատվել է:

Ավելի վաղ տնտեսագետները հայտնել են, որ 2008թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառը եղել է ԱՄՆ-ում հիփոթեքային վարկերի շուկայի   ճգնաժամը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ