News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Պակիստանցի եւ հնդիկ սահմանապահները Պակիստանի օրվա կապակցությամբ քաղցրեղենի փոխանակման ավանդական արարողություն չեն անցկացրել, հայտնում է ANI-ն:

Սովորաբար այսպիսի արարողությունն անցկացվում է Փենջաբում սահմանի Վագա միակ հետիոտնային անցումում:

Ավելի վաղ հնդիկ սահմանապահները փորձել էին պակիստանցիներին հյուրասիրություն փոխանցել՝ կապված Իդ ալ Ադհա տոնակատարության հետ, սակայն նրանք նվերները չէին ընդունել:

Սահմանի 2 կողմում զինվորականները ավանդաբար միմյանց քաղցրեղեն են նվիրում կրոնական եւ ազգային տոների ժամանակ, բացառությամբ Նյու Դելիի եւ Իսլամաբադի միջեւ լարվածության ժամանակահատվածներում: Այսպիսով, այս արարողությունը հանդես է գալիս որպես 2 երկրների հարաբերությունների մակարդակի ցուցիանիշ:

Օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել էր  Ջամու եւ Քաշմիր նահանգը վերացնելու եւ այդ տարածաշրջանում երկու միութենական տարածքներ (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունք ունեն, քան նահանգը) ստեղծելու մասին: Այդ նպատակով խորհրդարանը հաստատել էր  Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր տալիս: Իսլամաբադն այս որոշումը խստորեն դատապարտել էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ