News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի դաբաղի վերահսկողության ծրագրի (EuFMD) փորձագետ Կարսեն Փոթչին եւ նույն ծրագրի կենդանիների առողջության մասնագետ Բօուդա Վոսուղ Ահմադիին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։

Հյուրերը ներկայացրել են Հայաստանում իրականացված՝ դաբաղի վերահսկման եւ այդ ոլորտում կարողությունների գնահատման ծրագիրն ու դրա ընթացքը: Կարսեն Փոթչը տեղեկացրել է, որ գնահատված կարիքների եւ առաջնահերթությունների հիման վրա նախատեսվում է անցկացնել եւս մեկ ծրագիր` ընդգրկելով նաեւ արագ արձագանքման կարողությունների եւ լաբորատոր հնարավորությունների զարգացման բաղադրիչները:

Գեորգի Ավետիսյանը տեղեկացրել է, որ արդեն մի քանի տարի երկրում դաբաղ չի արձանագրվել, ինչը գյուղատնտեսական կենդանիներին դաբաղի դեմ ժամանակին պատվաստելու եւ դրա ընթացքի խստագույն վերահսկողության արդյունք է: «Կենդանիների առողջության պահպանումը, հիվանդությունների դեմ պայքարը ՍԱՏՄ անմիջական ուշադրության ու հսկողության կենտրոնում է, եւ ես համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը կբերի լավագույն արդյունքի»,- ասել է Տեսչական մարմնի ղեկավարը:

Նա վստահեցրել է, որ նախատեսվող ծրագրի հաջող իրականացման համար ոլորտը վերահսկող մարմնի կողմից կլինի գործուն աջակցություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել