News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը մշտապես աջակցում է «միասնական Եմենին»: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբբաս Մուսավիի հայտարարության մեջ՝ կապված Եմենի հարավում վերջին իրադարձությունների հետ, հաղորդում է Mehr-ը:

«Սաուդցի եւ էմիրատցի զավթիչների եւ նրանց վարձկանների կոալիցիան, որը չի կարողացել ջախջախել եմենցիների կամքի ուժը, չնայած տարբեր տեսակի զենքի օգտագործմանը, զանգվածային սպանություններին, վերջին 5 տարիների ընթացքում երկրում լայնամասշտաբ ավերումներին, այժմ փորձում է պառակտել Եմենը: Իրանի Իսլամական Հանրապետոթյունը մշտապես աջակցում է «միասնական Եմենին», եւ նրա ամբողջականության պաշտպանությունը համարում է բոլոր եմենցիների ընդհանուր պատասխանատվությունը»,- ասել է Մուսավին:

Նրա խոսքով՝ սաուդցիների եւ էմիրատցիների կոալիցիայի կողմից Եմենի դեմ ագրեսիայի դադարեցումը Եմենի տարբեր կուսակցություններին եւ խմբերին թույլ կտա բանակցություններում արդյունքի հասնել, հաղթահարել խնդիրներն ու ինքլյուզիվ կառավարություն ձեւավորել:

Ավելի վաղ Իրանի հոգեւոր առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին կոչ էր արել ջանքեր գործադրել՝ Եմենի պառակտման նպատակով Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների դավադրությանը կանգնեցնելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ