News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 23
USD
475.91
EUR
527.4
RUB
7.25
ME-USD
0.13
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մեկուկես ժամ տեւած քննարկումը փոքրիկ շոու էր։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, իր հրավիրած «Իմ աղբը» թեմայով ասուլիսին հայտարարեց Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։

«Կազմակերպված շոումենի եւ նախկին լրագրողի միջեւ փոքրիկ շոու էր, այնտեղ քննարկվում էին հարցեր, որոնք պետք է վաղուց քննարկած լինեին ու այդ խնդրի լուծումներն ունենային»,- ասաց նա։

Սոնա Աղեկյանը շեշտում է՝ աղբահանությունը Երեւանում ճգնաժամային է. «Մենք կրթությունից կտրում ենք գումարներ եւ տրամադրում աղբահանությանը՝ հստակ չունենալով աղբահության մենաշնորհ «Սանիթեք» ընկերության հետ որեւէ պայմանավորվածություն իրավական առումով։ Նորից արձանագրում ենք, որ քաղաքապետը եւ ավագանին ձախողել է իրենց գործունեությունը»։

Ավագանու նախկին անդամը պնդեց՝ իր եւ իր թիմակիցների իրավունքներն անընդհատ ոտնահարում են. «Մեր բոլոր ակցիաները եղել են խաղաղ եւ չեն կրել քաղաքական բնույթ, բայց վարչապետը դրանց տալիս է քաղաքական բնույթ, ուստի այսուհետ վարչապետն ինքն է կրելու պատասխանատվությունը Երեւանում աղբահանության որակի համար, որովհետեւ իր՝ մեզ պարտադրած քաղաքապետը ձախողել է, ի զորու չէ այդ պարտավորությունը կրել: Քաղաքական գործող իշխանությունը վախերի մեջ է եւ սարսափած: Հարգարժան պարոն վարչապետ, մեր ակցիաները եղել են ոչ քաղաքական, քաղաքական բնույթ դրանց տվել եք դուք՝ ձեր շոուի միջոցով։ Բիրտ ուժ կիրառելով` սահմանափակում եք մեր ակցիաները»:

Սոնա Աղեկյանը դիմում է վարչապետին, պնդում, որ պատրաստ է ասֆալտին փռվել. «Պարոն վարչապետ, մի՛ փռեք ասֆալտին, կարիք չկա, եղանակը շատ հաճելի է և եթե դուք վստահ եք, որ Երևանում աղբահանբության խնդիրը լուծում կստանա, եթե մենք փռվենք ասֆալտին, ապա ես պատրաստ եմ հենց հիմա, որտեղ է անհրաժեշտ, ասեք և ես կպառկեմ ասֆալտին»

Նա ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հորդորեց «սանձել ոստիկաններին, որ նրանք բերման ենթարկելուց պատշաճ պահանջ ներկայացնեն»։ Սոնա Աղեկյանը պնդում է՝ իր թիմակիցները ապօրինի բերման են ենթարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ