News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշանները տեղադրվել են հետեւյալ հատվածներում՝ Մ-2 - Երեւան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (կմ 28+912 - կմ 384+310), Մ-5 - Երեւան - Արմավիր - Թուրքիայի սահման (կմ 10+420 - կմ 62+700), Հ-55 - Հրազդանի տրանսպորտային հանգույց - Ծաղկաձորի մարզահամալիր (կմ 0+000 - կմ 10+807, մոտեցումներ Ծաղկաձորի ճոպանուղուն կմ 0+000 - կմ 0+470, կմ 0+000 - կմ 0+880, կմ 0+000 - կմ 4+760)։ Մ-2 ճանապարհի վրա տեղադրվել է 2616 ճանապարհային նշան, Հ-55-ում՝ 586, Մ-5-ում՝ 690։

Ճանապարհային նշանների մատակարարման եւ տեղադրման աշխատանքներն իրականացրել են «Սուարդի» ԲԸ-ի հայաստանյան մասնաճյուղը եւ «Պրեալյուքս» ՍՊԸ-ն (Իտալիա)։ Նշանները ներկրվել են Իտալիայից եւ համապատասխանում են միջազգային չափանիշներին։

Ճանապարհային նշանների տեղադրման վայրերը կազմվել են նախագծային կազմակերպության կողմից եւ համաձայնեցվել ճանապարհային ոստիկանության հետ։

Նշենք, որ նշանների տեղադրման ընթացքում արձանագրվել են վերջիններիս անհետանալու եւ վնասելու որոշ դեպքեր, ուստի բնակչությանը եւ վարորդներին հորդորում ենք խնամքով վերաբերվել ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող ճանապարհային նշաններին եւ լուսային անդրադարձիչներին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակ, ինչն էլ կարող է հանգեցնել անդառնալի հետեւանքների։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ