News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ օգոստոսի 14-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին ու տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Վան Գրիգորյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները և այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայ համայնքի ունեցած դերին: Զրուցակիցները նաև ջերմությամբ են վերհիշել վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցը և անդրադարձել են դրա արդյունքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ