News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տնից 2 մանկահասակ եղբայրների փախուստի պատճառով ծնողները ստիպված են խոշոր գումար փոխհատուցել

Գերմանիայի Կուլբախ քաղաքում 2 մանկահասակ եղբայրներ տնից փախուստի են դիմել, ինչի պատճառով նրանց ծնողները ստիպված են 15 հազար եվրոյի չափով փոխհատուցում վճարել, հաղորդում է AP-ը:

4 եւ 6 տարեկան երեխաները փախուստի են դիմել երկուշաբթի ցերեկը: Նրանք ընթացքում գողացել են հարեւանի  գազօջախի այրիչն ու հրկիզել են նրա ավտոտնակը: Բացի այդ, նրանք հեղեղել են մյուս հարեւանի նկուղը, գողացել աերոզոլային բալոնն ու սպիտակ լաքով ներկել դռներն ու մյուս հարեւանների ավտոմեքենաները:

Նրանք մոտ 15 հազար եվրոյի վնաս են հասցրել, որը պետք է վճարեն նրանց ծնողները: Արդյունքում ոստիկանությունը բռնել է չարաճճիներին, ապա տղաների հետևից եկել է նրանց մայրը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ