News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 20
USD
475.91
EUR
528.16
RUB
7.12
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Մալավիայում դատարանը 2 տղամարդու եւ մեկ կնոջ մահապատժի է դատապարտել ալբինոսի սպանության համար:

Մալավիայում 2014թ.-ից ալբինիզմով տառապող մարդկանց վրա հարձակումների աճ է գրանցվել, հաղորդում է AFP-ը: Նման մարդկանց մարմնի մասերը հաճախ օգտագործում են մոգական ծեսերի ժամանակ, որպեսզի հարստություն եւ հաջողություն բերեն:

Դատարանը Դուգլաս Մվալեին, Ֆոնտինո Ֆոլոսանիին եւ Սոֆի Ջերեին 2015թ. Պրիսկոտտ Պեպուզանիի սպանության համար մեղավոր է ճանաչել: Սպանության ժամանակ նրանք մետաղյա ձող եւ քլունգ են օգտագործել: Նրան կտրել են Պեպուզանիի վերջույթներն ու մնացորդները թաղել այգում:

Դա վերջին 3 ամսվա ընթացքում կայացված երկրորդ նման վճիռն է: Ավելի վաղ մահապատիժ էր սահմանվել 19-ամյա ալբինոս Մֆատսո Պենսուլոյի սպանության համար:

Երկրի նախագահ Պիտեր Մուտարիկան մարտին հանձնաժողով էր ձեւավորել նման դեպքերի հետաքննության համար:

Ալբինոսները հաճախ են դաժան հարձակումների զոհ դառնում աշխարհի ամենաաղքատ եւ այլ երկրների օգնությունից կախում ունեցող երկրում՝ Մալավիայում: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել