News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր կոլեգիայի անդամներին, ՔԿ ծառայողներին է ներկայացրել ՀՀ ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալ Արսեն Այվազյանին: Այս մասին  NEWS.am–ին հայտնում են Քննչական կոմիտեից։

Նշենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արսեն Այվազյանը:

Շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ` Հայկ Գրիգորյանը նշել է, որ Այվազյանն իր գործունեությամբ կնպաստի Քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացմանը։

«Արսեն Այվազյանն օժտված է բարոյահոգեբանական որակական բարձր հատկանիշներով և մասնագիտական գիտելիքներով և  ունենալով քննչական աշխատանքի մեծ փորձառություն` կանի առավելագույնը՝ Կոմիտեի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը ևս մեկ անգամ  շնորհավորեց Այվազյանին՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ կանի ամեն հնարավոր բան՝ կոմիտեի աշխատանքի արդյունավետությանը նպաստելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ