News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 14-ին, անակնկալ է մատուցել Երեւան այցելած զբոսաշրջիկներին։ Նա նստել է զբոսաշրջային ավտոբուս եւ որպես զբոսավար՝ տուրիստներին ներկայացրել մայրաքաղաքի կենտրոնը։

Փաշինյանը անգլերեն պատմել է քաղաքի ստեղծման, ճարտարապետական շինությունների եւ Հայաստանի պատմության կարեւոր իրադարձությունների մասին։ Փաշինյանին «Սիթի տուրի» ընթացքում ուղեկցում էր նա դուրստրը՝ Շուշան Փաշինյանը։

Շրջագայությունից հետո Փաշինյանն ավտոբուսում գտնվող զբոսաշրջիկներին հրավիրել է Կառավարություն, որտեղ օտարերկրյա հյուրերը համտեսել են հայկական գինի, եւ նվեր ստացել հայկական արտադրության մեկական գինի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ